Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Ո՞ւր են պատերազմների վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովների եզրակացությունները». Ոսկան Սարգսյան

17:54, երեքշաբթի, 30 հուլիսի, 2024 թ.
«Ո՞ւր են պատերազմների վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովների եզրակացությունները». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ո՞ւր են 2016 և 2020 թվականների պատերազմների հանգամանքները քննած խորհրդարանական հանձնաժողովների եզրակացությունները
     Նոր պատերազմը, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիան դամոկլյան սրի պես կախված է Հայաստանի գլխին, սակայն կարծես ոչ մեկին պետք չեն 2016-ի ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա պատերազմների վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովների եզրակացությունները։ Դրանց ոչ գաղտնի մասը պետք է վաղուց հրապարակվեր։ Կարծում եմ, որ այդ հանձնաժողովների ստեղծման, աշխատանքի նպատակը ոչ թե մեր պարտության պատճառների բացահայտումն ու դրանից դասեր առնելն էր, այլ՝ ճշմարտությունը թաքցնելը, ոմանց «պարզաջրելը», այլոց՝ մեղավորներ կարգելը։ Հայաստանում հպարտանում են պատերազմում մեր պարտությամբ, հողեր հանձնողներին՝ գեներալի, ազգային հերոսի կոչումներ տալիս, ո՞ւմ է պետք պատերազմում մեր պարտության մասին ճշմարտությունը»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
1268 | 0
Facebook