Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Վենեսուելան յոթ երկրից հետ կկանչի իր դիվանագետներին

10:18, երեքշաբթի, 30 հուլիսի, 2024 թ.
Վենեսուելան յոթ երկրից հետ կկանչի իր դիվանագետներին

Վենեսուելայի կառավարությունը որոշել է հետ կանչել դիվանագետներին Արգենտինայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Կոստա Ռիկայից, Պանամայից, Պերուից, Ուրուգվայից և Չիլիից։ Այս մասին X-ում գրել է Վենեսուելայի ԱԳ նախարար Իվան Հիլը։ Բացի այդ, նրա խոսքով, Վենեսուելայի կառավարությունն «իրավունք է վերապահում՝ օգտագործելու իրավական և քաղաքական բոլոր միջոցները՝ ապահովելու ինքնորոշման իր անքակտելի իրավունքի հարգանքը, պահպանումն ու պաշտպանությունը»։

Ավելի վաղ այդ երկրների կառավարությունները համատեղ հայտարարությամբ կոչ էին արել վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում, ինչպես հայտարարել են իշխանությունները, հաղթել է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն: «Ձայների հաշվարկը պետք է լինի թափանցիկ, իսկ արդյունքները չպետք է կասկած հարուցեն»,- ասված էր համատեղ հայտարարության մեջ։

2582 | 0
Facebook