Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Նախկիններին պետք է դատել, որ այլևս Նիկոլ չառաջանա մեր երկրում»․ Նաիրի Հոխիկյան

09:24, երեքշաբթի, 30 հուլիսի, 2024 թ.
«Նախկիններին պետք է դատել, որ այլևս Նիկոլ չառաջանա մեր երկրում»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Նախկիններին պետք է դատել...

2018-ից սկսած՝ Նիկոլը բեմադրում է նախկիններին դատելու, «ասֆալտին փռելու», «թալանածը հետ բերելու», «2008-ի մարտի 1-ի ոստիկանական բռնարարքների ու Սահմանադրական կարգի տապալման համար պատժելու», «պատերազմում հողեր ծախելու» և այլ սցենարներ։

Բնականաբար, տեսնում եք, որ ոչ մի նախկին այդպես էլ չդատապարտվեց ոչ մի բանի համար, ոչ մեկը դատավճռով բանտ չնստեց, բայց Նիկոլը շարունակում է նախկիններին մեղադրել, իսկ ինքը ամբողջ ՔՊ-ով թալանում է երկիրը, ոստիկանների ապօրինություններով տապալում երկրի Սահմանադրական կարգը, թշնամու հետ սարքած պատերազմով հողեր ծախում։

Նիկոլը շարունակում է սպառնալ, որ ինքը կդատի նախկիններին՝ այդկերպ հագեցնելով հանրության այն հատվածի ախորժակը, ովքեր գերադասում են քաղցր սուտը։

Անկեղծ ասեմ, ես էլ եմ ուզում, որ նախկիններին դատեն, բայց... նախկիններին պետք է դատել թեկուզ մենակ նրա համար, որ թույլ տվեցին Հայաստանում աճել ու բազմանալ ՔՊ-ի նման պարազիտ զանգված, Նիկոլի ու նրա մանկլավիկների նման անհայրենիք մարդկանց, որոնց համար հայրենիքն ու պետականությունը ավարտվում են սեփական գրպանում ու ստամոքսում։

Այո, նախկիններին պետք է դատել, որ այլևս Նիկոլ չառաջանա մեր երկրում»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
2196 | 1
Facebook