Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Ավիաընկերությունները հետաձգում են դեպի Բեյրութ չվերթները

13:42, երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ.
Ավիաընկերությունները հետաձգում են դեպի Բեյրութ չվերթները

Middle East Airlines-ը ժամանակավոր դադարեցրել է դեպի Լիբանան և հետադարձ ուղղությամբ մի քանի չվերթ՝ կապված Մաջդալ Շամսում երեխաների սպանությանն ի պատասխան Իսրայելի հնարավոր հարվածի հետ:

Ընկերությունը նշել է, որ չի չեղարկում չվերթները, այլ հետաձգում է՝ «ավիացիոն ռիսկերի ապահովագրության հետ կապված տեխնիկական պատճառներով»։

Նշվում է, որ գերմանական Lufthansa-ն և նրա լոուքոսթ Eurowings-ը ևս չեղարկել են իրենց թռիչքները դեպի Բեյրութ։ Չվերթները չեղարկել են նաև Turkish Airlines-ը և Ethiopian Airlines-ը։

2754 | 0
Facebook