«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»․ ՀՀ ՊՆ
10:54, երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ.
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ: