Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Հարցազրույցներ

«Նախկինում երգիչները երազողներ էին, ոչ թե՝ բիզնեսմեններ». Արթուր Հակոբյան (Միստեր X)

12:12, երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ.
«Նախկինում երգիչները երազողներ էին, ոչ թե՝ բիզնեսմեններ». Արթուր Հակոբյան (Միստեր X)

«Հայաստանում նախկինում շատ էին երազողները, նրանք բիզնեսմեններ չէին, նպատակադրված երգ չէին գրում: Հետո եկավ մի ժամանակ, երբ երազողները վերածվեցին գործարարների, այսինքն՝ երբ դու գիտես, որ այս գործը կգրես, հաջողություն կունենա, կարելի է վաճառել»,- 24TV-ի եթերում ասել է հայկական էստրադայի ամենախորհրդավոր կերպարներից մեկը՝ Միստեր X-ը՝ Արթուր Հակոբյանը՝ համեմատություն անցկացնելով նախկինի ու ներկայի միջև:

Երգիչը խոսել է նաև 2012-ին ԱՄՆ տեղափոխվելու մասին. «Չէի գնացել՝ մնալու, բայց գործը գործի հետևից, 30-ից ավելի պայմանագիր, ու չէի կարող անընդհատ գնալ ու գալ, ստիպված եղա մնալ: Ժամանակն արագ անցավ, մեկ տարին դարձավ տասը տարի: Այդ ընթացքում այնտեղ ամուսնացա, աղջիկ ունեցա և սիրտս բաժանվեց երկու մասի՝ կիսով հայրենիք, կիսով՝ աղջկաս մոտ»:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ հայտնել է, որ մտադիր է Հայաստանում մեծ մենահամերգ ունենալ. «Կա՛մ աշնանը, կա՛մ գարնանը՝ գեղեցիկ սիմֆոնիկ նվագախմբով»:

Միստեր X-ի հարցազրույցը
2795 | 0
Facebook