Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ կիրակի կայացած նախագահական ընտրություններում հաղթում է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն։
Ընդդիմությունը վստահ է, որ արդյունքները, ինչպես 2018 թվականին, կեղծված են, և պետք է հաղթեր ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը։
Ազգային ընտրական խորհուրդը, որը վերահսկվում է Մադուրոյի և նրա Միասնական սոցիալիստական կուսակցության կողմից, հայտարարել է, որ քվեաթերթիկների 80%-ի մշակումից հետո գործող նախագահը հավաքել է ձայների 51,2%-ը, իսկ Գոնսալեսը՝ 44%-ը։