Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախազգուշացրել է Իսրայել հնարավոր ներխուժման հետևանքների մասին։ «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում հարձակվել Իսրայելի վրա։ Էրդողանը թող հիշի, թե ինչ տեղի ունեցավ Իրաքում, և ինչով ամեն ինչ ավարտվեց»,- X-ում գրել է Կացը՝ տեղադրելով Էրդողանի և Սադամ Հուսեյնի լուսանկարը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան «կարող է ներխուժել Իսրայել այնպես, ինչպես մտավ Ղարաբաղ և Լիբիա»։