Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Իսրայելը պատրաստվում է ռմբակոծել Բեյրութը

00:24, կիրակի, 28 հուլիսի, 2024 թ.
Իսրայելը պատրաստվում է ռմբակոծել Բեյրութը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով ընդհատել է այցը Վաշինգթոն ու հրատապ մեկնում է Երուսաղեմ, ասել է, որ հրեական պետությունն անպատասխան չի թողնի հարձակումը Գոլանի բարձունքների վրա, «Հեզբոլլահ» շարժումը դրա համար կվճարի ամենաբարձր գինը, «որը երբեք չի վճարել»:

Միևնույն ժամանակ, Իսրայելի «14-րդ ալիք»-ը հաստատել է, որ Նեթանյահուն ապահովել է ԱՄՆ-ի աջակցությունը. «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստացել է ԱՄՆ-ի կանաչ լույսը և լիակատար հավանությունը Լիբանանում Հեզբոլլահի և նրա դաշնակիցների դեմ խոշոր գործողության համար»:

Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, առանց վարչապետի հետ խորհրդակցելու, որոշել է գործողությունների ուղղությունը և հանձնարարել է անվտանգության համակարգը գործի դնել Լիբանանում Մաջդալ Շամսի հրետակոծությունից հետո։

«Քննարկման ընթացքում անվտանգության ուժերը նախարարին ներկայացրել են Հեզբոլլահի դեմ գործողությունների տարբերակներ՝ ի պատասխան Մաջդալ Շամսում խաղաղ բնակիչների սպանության լուրջ միջադեպի։ Նախարար Գալանտը որոշել է գործողությունների ընթացքը և համապատասխանաբար ուղղորդել անվտանգության համակարգը», - ասվում է պաշտպանության նախարարի գրասենյակի հաղորդագրության մեջ:

6283 | 0
Facebook