Սնուփ Դոգը մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցումավազքին
16:54, ուրբաթ, 26 հուլիսի, 2024 թ.
Ամերիկացի ռեփեր և դերասան Սնուփ Դոգը դարձել է 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ջահակիրը։ Այսօր՝ հուլիսի 26-ին, նա մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցումավազքին։
Սնուփ Դոգն Օլիմպիական խաղերի ժամանակ կաշխատի ամերիկյան NBC հեռուստաալիքի համար։