Ֆրանսիացի վազորդ Սոունկամբա Սիլային թույլ չեն տվել մասնակցել այսօր Փարիզում մեկնարկող Օլիմպիական խաղերի բացման արարողությանը՝ հիջաբի պատճառով: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:
Լրագրողները հայտնել են, որ մարզուհուն թույլատրել են միայն գործվածքից գլխարկ կրել, որը պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի հանդերձանքի մի մաս է կազմում:
«Դուք ընտրվել եք ձեր երկրի կազմակերպած Օլիմպիական խաղերում, սակայն չեք կարող մասնակցել բացման արարողությանը, քանի որ գլխաշոր եք կրում»,- Instagram-ում գրել է Սիլան: