Ռուսաստանը չի միջամտում ինքնիշխան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներքին գործերին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դա իսկապես շատ ծիծաղելի է։ Ռուսաստանին սեփական դժբախտության, սխալ հաշվարկների, խնդիրների, թերությունների համար մեղադրելը, կարծում եմ, ամերիկյան ժողովրդավարության հիվանդության դրսևորումն է։ Ապաքինում ենք մաղթում»,- ասել է Զախարովան։