Գազայի պատերազմի դեմ բողոքողները նստացույց էին կազմակերպել Կապիտոլիումի շենքում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցին ընդառաջ։
Ցույցը կազմակերպել էր «Հրեական ձայն՝ հանուն խաղաղության» կազմակերպությունը։ Ցուցարարները վանկարկել են՝ «Կեցցե՛ Գազան»։
Մոտ կես ժամ ծափահարություններից և վանկարկումներից հետո ոստիկանության աշխատակիցները մի քանի նախազգուշացում են արել, ապա սկսել են ձերբակալել ցուցարարներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ: