ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատության » եթերում անդրադառնալով Բաքվից հնչող պահանջերին ասաց․ «Ալիևի ամենադատապարտելի և վրդովվեցուցիչ պահանջը այն է, որ Հայաստանը չպետք է զինվի։ Ալիևն ասում է՝ եթե Հայաստանը զինվի՝ մենք ստիպված կլինենք նորից ռազմական օպերացիաներ անցկացնել իրավիճակը կանխելու համար։ Ցավոք սրտի, Հայաստանում որոշ շրջանակներ ասում են՝ այո՛, մենք չպետք է զինվենք։ Ես անգամ իշխանության մեջ եմ տեսնում այդ վախկոտությունը՝ զինվելու ուղղությամբ, մինչդեռ խաղաղության հասնելու ամենալավ միջոցը դա քո պաշտպանունակության բարձրացումն է»,-ասաց նա։
Զրույցի մանրամասները՝ տեսանյթում