ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հաջորդ ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա ոչ թե Բուդապեշտում, այլ Բրյուսելում, հաղորդում է dpa-ն։
Նման որոշման պատճառ է դարձել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա այցը, որտեղ նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ի հեճուկս Բրյուսելի դիրքորոշման։ «Մենք պետք է ազդանշան ուղարկենք, նույնիսկ եթե այդ ազդանշանը խորհրդանշական է»,- ասել է Բորելը։
Ավելի վաղ Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Հունգարիան՝ որպես ԵՄ-ում նախագահող երկիր, Ռուսաստանի հետ փոխգործակցության մանդատ չունի։