Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասքը X սոցիալական ցանցում ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսին անվանել է ամերիկացի սկանդալային ֆինանսիստ Ջորջ Սորոսի որդու՝ Ալեքսանդր Սորոսի «հաջորդ խամաճիկը»։
«Կցանկանայի պարզապես շնորհակալություն հայտնել Ալեքսանդր Սորոսին, որ նա ոչ մեկին չի ստիպում կասկածել, թե ով է լինելու իր հաջորդ խամաճիկը»,- գրել է Մասքը՝ մեկնաբանելով Հարիսի հետ Սորոսի լուսանկարն ու հաղորդագրությունն առ այն, որ Սորոսն աջակցում է ԱՄՆ փոխնախագահին:
Գործարարի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երկրորդ ժամկետով չընտրվելու որոշումը բացատրվում է նրանով, որ դեմոկրատները «պարզապես տիկնիկ են ուզում, որն ավելի լավ կաշխատի», իսկ գործող քաղաքական մեքենան կպահպանվի։