ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, պաշտպանել են Քամալա Հարիսին՝ երկրի նախագահի թեկնածու առաջադրելու գաղափարը:
«Մենք նախագահ Բայդենի հետ միասին պաշտպանում ենք փոխնախագահ Հարիսի թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնում։ Պատրաստ ենք ամեն ինչ անել՝ նրան աջակցելու համար»,- ասվում է Քլինթոն զույգի հայտարարության մեջ։
Միաժամանակ, նրանք շնորհակալություն են հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կատարած աշխատանքի համար։
Ավելի վաղ Բայդենը հայտնել էր նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին և կոչ արել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու հայտարարել Քամալա Հարիսին։