«Արմենպրես»-ի հաղորդմամբ ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։
Հաղորդագրության մեջ ասված է․ «Այս շաբաթ ԱՄՆ-ի և Հայաստանի զինծառայողները «Արծիվ գործընկեր-2024» ծրագրի շրջանակներում անցկացրեցին զանգվածային անկարգությունների դեմ պայքարի և զենքին ծանոթանալու վարժանքներ:
Այս զորավարժությունները ցույց են տալիս բարձր ինտենսիվության պայմաններում համագործակցելու և համատեղ աշխատանքի ունակությունը՝ միաժամանակ բարձրացնելով պատրաստականությունը, արձագանքման օպերատիվությունն ու օպերատիվ գործակցությունը»։