Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին երկու քաղաքական գործիչներն էլ հայտնել են սոցցանցերում։
«Ես խոսեցի Դոնալդ Թրամփի հետ՝ շնորհավորելու նրան Հանրապետական կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ և դատապարտելու նրա նկատմամբ Փենսիլվանիայում տեղի ունեցած մահափորձը»,- գրել է Զելենսկին։
Թրամփը Զելենսկու հետ զրույցն անվանել է «շատ լավ»՝ կրկին խոստանալով «խաղաղություն բերել աշխարհին և վերջ տալ պատերազմին», եթե նա դառնա ԱՄՆ հաջորդ նախագահը։
ԱՄՆ նախագահական ընտրությունները 2024 թվականի նոյեմբերի 5-ին են։