Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նկատի ունենալով Վիկտոր Օրբանին՝ հայկական լրատվամիջոցը գրում է, որ Եվրոպայում դեռ կան մարդիկ, որ խաղաղության օրակարգ ունեն: Մի կողմ թողնենք, որ Օրբանը, իբրև մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնող, օդիոզ ֆիգուր է յուրաքանչյուր հայի համար: Իհարկե, դա իշխանությանը չպետք է կաշկանդի Հունգարիայի հետ հարաբերությունների հարցում: Բայց ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե պատերազմ Ռուսաստանն է սանձազերծել և կրակի դադարեցման համաձայն է միայն Ուկրաինայի լիակատար կապիտուլյացիայի պայմանով: Աջակցել նման «խաղաղությանը»՝ նշանակում է լեգիտիմացնել ագրեսիան, հարևան երկրի անեքսիան, նրա պետականության ոչնչացումը: Դա նաև «խաղաղության» իլհամալիևյան պատկերացումն է: Մենք մեր ներսում ալիևշչինա՞ ենք քարոզում»։