Երևանի կենդանաբանական այգին ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Երևանի կենդանաբանական այգու սպիտակ առյուծ Մուֆասան ծնվել է Երևանում և նվիրաբերվել է այգուն 4 ամսական հասակում։ Առյուծը խնամվել է այգու աշխատակիցների կողմից և սերտորեն կապված է իր խնամողների հետ։
Մուֆասան շատ երիտասարդ առյուծ է՝ այս տարի լրացել է նրա չորս տարին և դարձել է սեռահասուն, ուստի արդեն սկսել ենք Մուֆասայի ծանոթացումը այգու էգ առյուծների հետ։
Ի դեպ, շատերը կարծում են, թե Մուֆասան ալբինոս է, ինչը սխալ է։ Սպիտակ առյուծները հատուկ տեսակ չեն, աֆրիկյան առյուծ են, կարող են ազատ խաչասերվել և սերունդ տալ սովորական գունավորմամբ առյուծների հետ։ Իսկ նրանց գույնը բնական գունային մուտացիայի արդյունք է, որն ամրապնդվել է սելեկցիայի արդյունքում»։