Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Իսրայելի Քնեսեթն ընդունել է Պաղեստին պետության ստեղծման դեմ բանաձևը

13:00, հինգշաբթի, 18 հուլիսի, 2024 թ.
Իսրայելի Քնեսեթն ընդունել է Պաղեստին պետության ստեղծման դեմ բանաձևը

Իսրայելի Քնեսեթը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Պաղեստին պետության ստեղծման դեմ բանաձևը։ Բանաձևին աջակցել են վարչապետ Բենյամին Նեթանյահուի կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները, ինչպես նաև ընդդիմության աջակողմյան կուսակցությունները։ «Եշ Աթիդ» կուսակցության պատգամավորները լքել են դահլիճը, որպեսզի չաջակցեն այդ բանաձևին՝ չնայած նրան, որ կուսակցության նախագահ Յայիր Լապիդը հանդես էր գալիս 2 պետությունների մասին որոշման օգտին։

Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ որոշումը կայացվել է Նեթանյահուի՝ ԱՄՆ այցի նախաշեմին, որտեղ նա ելույթ կունենա Քոնգրեսում և Սպիտակ տանը կհանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ։

3629 | 0
Facebook