Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի»․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

10:42, հինգշաբթի, 18 հուլիսի, 2024 թ.
«ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի»․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Հուլիսի 13-16-ը Հայաստանում էր Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան։ «Հետք»-ի հետ զրույցում Զեյան խոսել է հայ-ամերիկյան համագործակցության, ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների, արցախցիների վերադարձի իրավունքի, Արցախի հայկական ժառանգության պահպանման և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մասին։ Հարցին՝ կարո՞ղ է հաստատել այն տեղեկությունը, թե որոշում կա, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի Պաշտպանության նախարարությունում, Զեյան պատասխանել է․ «Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել մեր դեսպանից և լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

1688 | 1
Facebook