Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Չեխիայում հայտնել են Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման մասին

10:06, հինգշաբթի, 18 հուլիսի, 2024 թ.
Չեխիայում հայտնել են Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման մասին

Չեխիայի գործող կառավարությունը՝ Պետր Ֆիալայի գլխավորությամբ, պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտության՝ ձեռք բերելով ամերիկյան 24 գերձայնային F-35 կործանիչների խմբաքանակ։ Այս մասին Parlamentni Listy պարբերականին ասել է Չեխիայի նախկին վարչապետ, «Դժգոհ քաղաքացիների ակցիա» (ANO) շարժման ղեկավար Անդրեյ Բաբիշը։

«Ֆիալայի կառավարությունը երազում է Ռուսաստանի հետ պատերազմի մասին, հավանաբար, F-35-ների օգտագործմամբ, որոնք պետք է հայտնվեն միայն 11 տարի անց»,- ասել է նա։

Հունվարին Չեխիան և ԱՄՆ-ն համաձայնագիր են կնքել 24 գերձայնային F-35 կործանիչների գնման շուրջ, որի ընդհանուր ծախսերը կկազմեն 150 մլրդ կրոն (մոտ 6,5 մլրդ դոլար):

4579 | 0
Facebook