ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան Պիեռը։
«Լաս Վեգասում իր առաջին միջոցառումից հետո նախագահ Բայդենը COVID-19-ի թեստ է հանձնել, և այն դրական է եղել: Նա մի քանի անգամ պատվաստվել է վարակի դեմ, ուստի մեղմ ախտանիշներ ունի»,- ասել է նա։
Նշվում է, որ նախագահը մի քանի օրով կվերադառնա Դելավերի նահանգ՝ իր առանձնատուն, որտեղ կինքնամեկուսացվի, սակայն կշարունակի աշխատել: