Երգահան, երգչուհի, հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը սոցկայքի իր էջում գրում է․ «Հայաստանում սպասարկման ոլորտի աշխատողները, ոչ բոլորը, մեծամասնությունը, չարացած կոլխոզնիկի հոգեբանությամբ են, էն որ կամ ամուսնուն ես խլել, կամ խոշոր գումար ես վերցրել տոկոսով չես տվել, կամ գլխիդ են կանգնում էնպես, որ քեզ ակամայից գող ես զգում, մի հարց ես ես տալիս, էնպես են թռնում դեմքիդ, որ շաքար կստանաս, էն որ ուզում ես մի պլիտկա գրպանը մտցնես, մենակ թե էտ մուննաթ դեմքով քեզ չսպասարկի։ Էն որ ասես բողոքի գիրքը բեր, կբերի, գլխիդ կտա։
Հասկանում եմ, դժգոհ եք ձեր կենսակերպից ու աշխատավարձից, բայց սպառողն ի՞նչ մեղավոր է»։