ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական մրցավազքից, եթե բժիշկներն իր մոտ առողջական խնդիրներ հայտնաբերեն: Այս մասին նա ասել է BET հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եթե ինչ-որ հիվանդություն ունենամ, եթե բժիշկները գան ու ասեն, որ ես ինչ-որ խնդիր ունեմ, դուրս կգամ նախագահական մրցավազքից։ Կարծում եմ, որ միակ բանը, որ բերում է տարիքը, իմաստությունն է»,- ասել է Բայդենը։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական մրցավազքից, եթե այդ մասին իրեն ասի Աստված։