Հունգարիան մատները խաչել է՝ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի համար՝ հաշվի առնելով, որ նրա օրոք Վաշինգթոնի և Բուդապեշտի հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն:
«Անշուշտ, մենք մատները խաչում ենք Թրամփի հաղթանակի համար։
Բայց մենք ԱՄՆ քաղաքացիներ չենք, այնպես որ, չեմ կարծում, որ դա նշանակություն ունի»,- ասել է նա։Սիյարտոյի խոսքով՝ Թրամփի նախագահության օրոք աշխարհում լուրջ պատերազմներ չեն եղել։