Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Քննարկել ենք Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»․ Գրիգորյան

16:54, երեքշաբթի, 16 հուլիսի, 2024 թ.
«Քննարկել ենք Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»․ Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հուլիսի 16-ին հանդիպել եմ ԱՄՆ Պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ:
     Անդրադառնալով Փենսիլվանիա նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձին՝ ցավակցություն եմ հայտնել զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապքինում վիրավորներին: Նշել եմ, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է:
     Հանդիպմանը քննարկել ենք Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարևորել արդեն իսկ ձեռքբերված հաջողությունները ոստիկանության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Վերոնշյալ և մի շարք այլ ոլորտների համատեքստում անդրադարձել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխգործակցությանը՝ ինչի շրջանակներում կարևորել եմ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը»:

1185 | 0
Facebook