Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

ԵՄ-ն Վենսի թեկնածությունն «աղետ» է համարում Ուկրաինայի համար․ #Politico

16:06, երեքշաբթի, 16 հուլիսի, 2024 թ.
ԵՄ-ն Վենսի թեկնածությունն «աղետ» է համարում Ուկրաինայի համար․ #Politico

Օհայո նահանգից սենատոր Ջեյմս Դևիդ Վենսի թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում «աղետ» կդառնա Ուկրաինայի համար, գրում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային։

«Դա աղետ է Ուկրաինայի և Եվրոպայի համար»,- թերթը մեջբերում է նրա խոսքը։

Politico-ն նշում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակն ընտրություններում արդեն խուճապ է առաջացրել Եվրոպայում, իսկ Վենսի՝ որպես փոխնախագահի թեկնածու առաջարկելը «լրացուցիչ հարցեր է առաջացրել» հնարավոր նոր վարչակազմի՝ Ուկրաինային աջակցելու հանձնառության վերաբերյալ։

3980 | 0
Facebook