Ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ կարձակվի։
Նրան դիմավորելու համար Վարդաշեն ՔԿՀ-ի մոտ են հավաքվել նրա հարազատներն ու ընկերները։
Հիշեցնենք, որ երեկ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարել է փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառելով գրավ։
Ասլանյանն անազատության մեջ հայտնվեց 2021-ի դեկտեմբերին տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։