Ընտրողների իրավունքների պաշտպանության ռուսական «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին վերջնական մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է RusNews թելեգրամյան ալիքը:
Մեղադրանքում նշվում է, որ շարժման գործունեությունն «ուղղված է սահմանադրական կարգի հիմունքների և ՌԴ անվտանգության դեմ»։
Նշվում է նաև, որ «Գոլոսը» ներառվել է ընտրությունների դիտարկման կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) կառուցվածքում, որը 2021թ․ Ռուսաստանում ճանաչվել է «անցանկալի կազմակերպություն»: «Գոլոս»-ում հերքում են որևէ կապ ENEMO-ի հետ։ Շարժման հայտարարության մեջ ընդգծվում է, որ իր դեմ իրականացվում է «արհեստականորեն մոդելավորված հատուկ գործողություն»՝ նպատակ ունենալով վարկաբեկել և արգելափակել «ընտրակեղծիքների դեմ պայքարող միավորման օրինական գործունեությունը»: