ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որպես ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու` ընտրել է սենատոր Դեյվիդ Վենսին։
Վենսը նախկինում բազմիցս հրապարակայնորեն կոչ է արել դադարեցնել Ուկրաինային օգնելու համար ամերիկյան բյուջեից գումար հատկացնելը: Նա հայտարարել է, որ պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի բանակցությունների միջոցով։