«Խստորեն դատապարտում ենք Դոնալդ Թրամփի վրա հարձակումը»․ Փաշինյան
15:42, կիրակի, 14 հուլիսի, 2024 թ.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր էջում անդրադարձել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին՝ գրելով հետևյալը․ «Խստորեն դատապարտում ենք ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը։ Բռնության նման գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ։ Թրամփին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»։