«Ինչպես է լինում, որ մենք, որպես մեծ ձեռքբերումներով ու ապրումներով ազգ և ժողովուրդ, այսպիսի ղեկավարություն ենք ունենում»,- հրազդանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Շատ մեծ նահանջ է, էլ տեղ չունենք հետ գնալու, ոչ էլ կորստական լինելու։ Պայքարի բովանդակությունը դրա մասին է»,- հավելել է նա։ Սրբազանն ասել է, որ հաշտության կառավարության ձևավորումն անխուսափելի է․ «Մեր երկիրը չի դիմանալու այս թշնամանքին ու ատելությանը»։
Ավելի ուշ սպասվում է հանդիպում Չարենցավանում։