Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Փորձագետները Մասքի այս քայլը շրջադարձային են համարում»․ Արտակ Զաքարյան

13:12, շաբաթ, 13 հուլիսի, 2024 թ.
«Փորձագետները Մասքի այս քայլը շրջադարձային են համարում»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի գրառումը․ «ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցության մի քանի խոշոր դոնորներ սառեցրել են մինչև 90 միլիոն դոլարի նվիրատվությունները, քանի դեռ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը չի հրաժարվել պայքարը երկրորդ ժամկետի համար:
     Միևնույն ժամանակ SpaceX-ի, Tesla-ի և X-ի սեփականատեր Իլոն Մասկը որոշել է զգալի նվիրատվություն կատարել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավը խթանող կազմակերպությանը։
     Մասկը գումար է տվել քաղաքական աջակցության կառույցների, որոնք կուլիսներում աշխատում են առանցքային նահանգներում հանրապետականների հաղթանակի հնարավորությունները մեծացնելու համար:
     Շատ փորձագետներ Իլոն Մասկի այս քայլը շրջադարձային են համարում նախընտրական քարոզարշավի համար։ Դեմոկրատների շրջանում ձևավորվող ներքին ճգնաժամի պայմաններում՝ ամերիկացի միլիարդատիրոջ ֆինանսական ներդրումը գործող մրցակից նախագահի համար կարող է «լուրջ հարված» լինել»։

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
3392 | 0
Facebook