Նիգերիայի կենտրոնական մասում դասերի ժամանակ փլուզվել է դպրոցի շենքի մի մասը, ինչի հետևանքով 16 աշակերտ է մահացել։
Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Ավելի վաղ նիգերական լրատվամիջոցները հայտնել էին յոթ զոհի մասին:
Channels TV-ն հայտնել է, որ մոտ 40 ուսանող փրկվել է։ Նրանց բուժօգնություն է ցուցաբերվում, տուժածների համար հայտարարվել է արյան հավաքագրում։ Աղբյուրը նաև պնդում է, որ փլատակների տակ կարող են լինել մինչև 70 դպրոցական և ուսուցիչ։ Տեղում աշխատում են փրկարար խմբերն ու զորամասերը։
Փլուզված երկհարկանի միջնակարգ դպրոցի շենքը գտնվում է Ջոսում՝ Պլատո նահանգի կենտրոնում։ Շենքի փլուզված հատվածում կրտսեր դասարանների աշակերտները քննական թերթիկ են լրացնելիս եղել։