Նեպալում ուրբաթ գիշերը սողանքը դեպի գետն է քշել երկու ավտոբուս, որոնցում, ընդհանուր առմամբ, 66 մարդ է եղել։ Վթարի վայրում լայնածավալ փրկարարական աշխատանքներ են իրականացվում։
Ավտոբուսները շարժվում էին Մադան-Աշրիտ մայրուղով` հորդառատ մուսոնային անձրևի ժամանակ։ Ժամը 3-ին մայրաքաղաք Կատմանդուից մոտ 120 կմ հեռավորության վրա գտնվող Սիմալթալա շրջանում նրանք հայտնվել են սողանքի գոտում:
Հաղորդվում է, որ, ըստ նախնական տվյալների, ավտոբուսներից մեկում եղել է 24 մարդ, մյուսում՝ 42, սակայն վարորդները կարող էին ճանապարհին ավելի շատ ուղևորներ վերցնել։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ուղևորների թվում եղել են Հնդկաստանի յոթ քաղաքացիներ։
Այս պահին հայտնի է, որ 3 մարդու վթարի վայրից հեռու` գետից դուրս են բերել տեղի բնակիչները և տեղափոխվել հիվանդանոց։
Տրիշուլի գետը, որի մեջ ընկել են ավտոբուսները, հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից։