Գործարար Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հացահատիկի ամենա-ամենան` կամուտ Խորասան։ Կամուտը ցորենի կիսավայրի տեսակն է, որը որակապես, եթե համեմատելու լինենք այլ տեսակների հետ, ապա, կարելի է ասել, հացահատիկների «սև խավիարն է»։ Արտակարգ որակի ցորեն է, որը նախկինում աճել է մեր լեռնաշխարհում, Իրանում և Եգիպտոսի կողմերը։ Կարելի է ասել, այն գրեթե վերացել էր, բայց մի քանի էնտուզիաստների շնորհիվ չնչին քանակությամբ կարողացել են վերականգնել»: