Մերձմոսկվայում Sukhoi Superjet 100-ի կործանման հետևանքով կան զոհեր
17:06, ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ.
Մերձմոսկվայում Sukhoi Superjet 100 ինքնաթիռ է կործանվել։ Թելեգրամյան ալիքների հաղորդմամբ՝ հայտնի է 3 զոհի մասին։ Բոլորն ինքնաթիռի անձնակազմի անդամներն են, ինքնաթիռում ուղևորներ չեն եղել։ Ինքնաթիռը պատկանում է «Գազպրոմ-Ավիա»-ին։