Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Միջազգային

«Բայդենը խոստացել է մոտ ժամանակներս լուծել F-16-երի մատակարարման հարցը»․ Էրդողան

15:00, ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ.
«Բայդենը խոստացել է մոտ ժամանակներս լուծել F-16-երի մատակարարման հարցը»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման հարցը, և վերջինս խոստացել է հարցը լուծել 3-4 շաբաթվա ընթացքում։

«Ես խոսել եմ պարոն Բայդենի հետ, քննարկել ենք այդ հարցը։ Նա ասաց, որ եթե գործընթացն ընթանա այնպես, ինչպես հայտարարվել է, ինքը հարցը կլուծի 3-4 շաբաթվա ընթացքում։ Ինչ վերաբերում է բաղադրիչների հարցին [F-16-երի համար], մենք դա նույնպես քննարկել ենք»,-ասել է Էրդողանը՝ Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած ասուլիսի ժամանակ։

2871 | 0
Facebook