Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

ՏԿԵՆ-ն ու Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 4 մլրդ 674 մլն դրամի պայմանագիր են կնքել

22:54, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
ՏԿԵՆ-ն ու Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 4 մլրդ 674 մլն դրամի պայմանագիր են կնքել

Միայն այս տարվա առաջին կիսամյակին՝ մարտ, մայիս, հունիս ամիսներին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 6 պայմանագիր է կնքել «ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության հետ։ 6 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 674 մլն 538 հազար դրամ, գրում է «Ժողովուրդ»-ը:
     Պայմանագրերի գնման առարկան և ծառայությունները Հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ են կամ ավտոճանապարհների միջին նորոգման և հիմնանորոգման աշխատանքները։
     «Իսկ ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է։ Նա գլխավոր տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, իսկ մինչ այդ՝ 4 ամիս, ղեկավարը եղել է մոսկվացի Տիգրան Խաչիկի Հարությունյանը:
     Պայմանագրով սահմանվում է նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ կատարել Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Երևան-Սևան-Իջևան, Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 ավտոճանապահների տարբեր հատվածները»,- գրում է աղբյուրը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

2195 | 1
Facebook