Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ես այն ժամանակ ձեզ ասում էի` երկիր եք քանդում». Աշոտ Հարությունյանը` Ռուստամ Բաքոյանին

22:24, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
«Ես այն ժամանակ ձեզ ասում էի` երկիր եք քանդում». Աշոտ Հարությունյանը` Ռուստամ Բաքոյանին

Գյուղատնտեսության նախկին նախարար Աշոտ Հարությունյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հնչեցրած իր ծավալուն ելույթի սկզբում դիմեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։
     «Կոչ եմ անում ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին, ում պապին ու հորեղբորը անձամբ ճանաչում եմ, արտակարգ մարդիկ են. հիշո՞ւմ եք, 2019 թվականին ԱԺ-ում Գեղարքունիքի ու Կոտայքի մարզպետների հետ քննարկում էիք, թե որ մարզի կենդանիները պետք է արածեն Ջերմուկի արոտավայրերում։
     Իսկ հիմա գիտե՞ք` այնտեղ ում անասուններն են արածում և ում զորքն է։ Ես այդ ժամանակ ասում էի, որ քանդում եք երկիրը, դուք ասում էիք՝ ոչ: Երկիրը ուժեղ է տնտեսությամբ, գյուղատնտեսությամբ: Եվ հիմա ուզում եմ ավելի խրոխտ ձևով հայտնել` ինչո՞ւ գյուղատնտեսությունը քանդեցիք։ Չէ՞ որ դուք էլ էիք այդ հացից ու մսից օգտվելու:
     Ինչո՞ւ քանդեցիք այդ տնտեսությունը, ինչո՞ւ փակեցիք Գյուղատնտեսության նախարարությունը, եթե դուք եկել էիք երկիրը շենացնելու համար, ի՞նչ էր արել ձեզ այդ տնտեսությունը, որն ապահովելու էր պարենային անվտանգությունը: Սա միտում է, մինչև վերջերս փորձում էի այլ պատասխան գտնել, բայց չկա»:
     Աշոտ Հարությունյանի խոսքով՝ այս երկրում բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքական մակարդակում։

«Ես այն ժամանակ ձեզ ասում էի` երկիր եք քանդում». Աշոտ Հարությունյանը` Ռուստամ Բաքոյանին
2036 | 0
Facebook