Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կաթողիկոսն արձագանքել է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան չդասավանդելու որոշմանը

21:18, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
Կաթողիկոսն արձագանքել է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան չդասավանդելու որոշմանը

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուներին՝ առաջնորդությամբ ՔԴԿ տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի։

Նորին Սրբությունը ցավով արձանագրել է, որ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ առաջիկա ուսումնական տարում առարկան դասավանդվելու է միայն 9-րդ և 11-րդ դասարաններում, իսկ 2026 թ.-ից այն ամբողջությամբ դուրս է գալու կրթական ծրագրից։

2317 | 0
Facebook