Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ադրբեջանը Չինաստանի հետ պայմանագիր է կնքում, էս մարդիկ Հայոց պատմություն են փոխում». Բագրատ Սրբազան

20:18, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
«Ադրբեջանը Չինաստանի հետ պայմանագիր է կնքում, էս մարդիկ Հայոց պատմություն են փոխում». Բագրատ Սրբազան

«Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ «Հայոց պատմությունը» Հայաստանի չգոյության պատմությունն է` գոյության որոշ դրվագներով, ինչպես սա կմեկնաբանեք»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանին հարց ուղղեց լրագրողը:

«Եթե իր խոսքի մեկնաբանությունն եք ուզում, ես ընդհանրապես միայն վերջին շրջանում եմ ստիպված եղել դատարկաբանությունները մեկնաբանել, էն էլ դուք եք ստիպել: Ինձ համար ահռելի դժվար է 3 համալսարան ավարտած լինելով` փորձել մեկնաբանել այնպիսի դատարկաբանություն, որը «մտքի թռիչքի գերագույն աստիճանն է»: Պետք է չորրորդ համալսարանն էլ ավարտեմ, որ կարողանամ մեկնաբանել: Ուրեմն, հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինել և դա հռչակել ահռելի մեծ գործ, այն իմաստազրկված նկարագիրն է, որ ինքը և իրենք ունեն: Չարիքը այլ ձևով չի լինում: Հակադրել` առանց հասկանալու խորքային իմաստները, թե քո հայրերն ինչու են բնութագրել` որպես հայոց պատմություն, պարապ մարդու գործ է, որ անելիք չունի: Ադրբեջանը Չինաստանի հետ պայմանագիր է կնքում, էս մարդիկ նստել Հայոց պատմություն են փոխում»,- ասաց Սրբազանը:

5577 | 0
Facebook