Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գորայքի ողբերգական վթարից տուժածների ինքնությունը հայտնի է

18:00, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
Գորայքի ողբերգական վթարից տուժածների ինքնությունը հայտնի է

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Գորայքում տեղի ունեցած ողբերգական վթարից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը և ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Մամյանը տեղում մահացել են, իսկ տուժած ուղևորներն են Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Ազատ Առաքելյանը, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Նորայր Դանիելյանը, Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Ռաֆիկ Ոսկանյանը, 20-ամյա Սամվել Մամիկոնյանն ու Տավուշի մարզի բնակիչ Հայկ Սառիկյանը:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհերից մեկը տաքսի ավտոմեքենայի վարորդն է, մյուսը՝ ուղևորներից մեկը:

Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։

2756 | 0
Facebook