Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հորդորում ենք Բլինքենին առաջնահերթություն դարձնել հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցը»․ Free Armenian Prisoners

17:36, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
«Հորդորում ենք Բլինքենին առաջնահերթություն դարձնել հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցը»․ Free Armenian Prisoners

Մինչ դիվանագետները հանդիպում են Վաշինգթոնում՝ ԱՄՆ միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների համար, հայ բանտարկյալները հյուծվում են ադրբեջանական բանտերում, ինչն ակնհայտորեն հակասում է խաղաղության ցանկացած հռետորաբանության: Այս մասին ասվում է Free Armenian Prisoners-ի ֆեյսբուքյան էջում:
     «Հորդորում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել: Իրական խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ մարդիկ շարունակում են ապօրինի կալնավորված մնալ: Մենք կոչ ենք անում ԱՄՆ Պետքարտուղարությանն ու ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությանը՝ դիմել կոնկրետ գործողությունների, այլ ոչ միայն խոսել: Տևական խաղաղությունը կարող է կառուցվել միմիայն արդարության և մարդու իրավունքների հարգանքի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

891 | 0
Facebook