Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բետոնե պատ՝ Կիրանցի չգործող ճանապարհի վրա

15:54, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
Բետոնե պատ՝ Կիրանցի չգործող ճանապարհի վրա

Կիրանցի երեկվանից չգործող ճանապարհի վրա արդեն բետոնե բաժանարար պատ է բարձրացել։ Աշխատանքները շարունակվում են։
     Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ գրելով․ «Երեկ ճանապարհային դեպարտամենտը հայտարարել էր, որ ժամանակավոր փակվում է Կիրանց գյուղի միջով անցնող մայրուղին՝ ճանապարհաշինական աշխատանքների պատճառով, բայց ոչ թե ճանապարհ, այլ ճանապարհի վրա պատ կառուցվեց։ Այն դպրոցը ադրբեջանական դարձած տարածքից բաժանող երեք մետր բարձրությամբ պատի շարունակությունն է, որ կտրեց արդեն նախկին ճանապարհն ու շուտով սահման կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Երեկվանից երթևեկությունը Իջևանից դեպի հայ-վրացական սահման անցնում է շրջանցիկ շանապարհով՝ կողքի Աճարկուտ գյուղի միջով։ Այն արդեն ասֆալտապատ է։ Զուգահեռաբար կառուցվում է նաև Կիրանցով անցնող նոր ճանապարհ»։

2575 | 0
Facebook