Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Համացանց

Նոր մանրամասներ Սիսիան-Երևան ճանապարհի ողբերգական վթարից

15:42, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
Նոր մանրամասներ Սիսիան-Երևան ճանապարհի ողբերգական վթարից

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է․ «Հուլիսի 11-ին, ժամը 11:04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
     Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը: Վարորդը և ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 2004 թ․) մահացել են:
     Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ա. Ա.-ն (ծնված 2004 թ.), Ն. Դ.-ն (ծնված 2004 թ.), Ս. Մ.-ն (ծնված 2004 թ.) և Ռ. Ո.-ն (ծնված 2003 թ․) տեղափոխել են բժշկական կենտրոն:
    
    

6177 | 0
Facebook