Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տիեզերական կապավորը»․ Կարեն Հեքիմյան

17:18, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
«Տիեզերական կապավորը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիեզերական կապավորը․
     Նախկին ոստիկանապետ Գասպարյան Վովան նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին «մեր կապավորն է» անվանում: Լավ չհասկացա, թե ասելով «մեր» ում նկատի ունի Գասպարյան Վովան: Ովքե՞ր են «իրենք»:
     Եվ, այսպես` Գասպարյան Վովան ծնվել է Էստոնիայում` Տալլիննում, 31 (՞) տարեկանում ավարտել է Վոլգոգրադի քննչական դպրոցը:
     ՀՀՇ-ի իշխանության տարիներին հաջողությամբ համատեղել է ոստիկանությունում աշխատանքը և ... քաղաքականությունը (՞)` եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր: Քոչարյան Ռոբերտի իշխանության տարիներին Գասպարյան Վովան ՀՀ գլխավոր ռազմական ոստիկանն էր, Սարգսյան Սերժի օրոք` ոստիկանապետ, Հովհաննիսյան Րաֆֆիի օրոք` հավատացյալ:
     Հպանցիկ ուսումնասիրելով վերջինիս կենսագրությունը վստահաբար կարելի է պնդել, որ Գասպարյան Վովային հաջողվել է միմյանց «կապել» անտագոնիստներին (ախոյաններին), օրինակ` Տալլինն ու Վոլգոգրադը, քաղաքականությունն ու ոստիկանությունը, Տեր-Պետրոսյան Լևոնին ու Քոչարյան Ռոբերտին, Սիրադեղյան Վանոյին ու Սարգսյան Սերժին, իրեն և Հովհաննիսյան Րաֆֆիին:
     Փաշինյան Նիկոլի օրոք Գասպարյան Վովան առերևույթ «կապելով» զբաղված չէ, սակայն ո՞վ գիտի ... Դեռ երեկո չէ: Եվ, միգուցե մենք դեռ ականատես կլինենք, թե ինչպես են միմյանց «կապվում», օրինակ` Սարգսյան Սերժն ու Փաշինյան Նիկոլը կամ Փաշինյան Նիկոլն ու Կարապետյան Կարենը: Լավ կլինի, որ Գասպարյան Վովայի միջնորդությամբ Երկիրը Վեներայի հետ «կապվի»: Որոշ անձանց համար չպետք է անտեսել նաև Պլուտոնի և Մերկուրիի հետ «կապվելու» նպատակահարմարությունը:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
2226 | 0
Facebook